Պուտինի վերադարձը Կրեմլ Ռուսաստանի համար կդառնա քայլ դեպի հետ: Նա հետդարձ կտա նույնիսկ այն աննշան բարեփոխումներին, որոնք հաջողվել էր իրականացնել նրա հաջորդ Դմիտրի Մեդվեդևին: Այս մասին հայտարարել է Der Spiegel-ի մոսկովյան բյուրոյի ղեկավար Մաթիաս Շեպը:
Երկուշաբթի տեղի է ունեցել նախագահաի պաշտոնական երդմնակալության արարողությունը:
«Ինչպես նախորդ երկու անգամները` Պուտինը մատնանշում է ուժը: Կայսերական շքեղությունը պետք է ծածկի թուլության այն պահը, երբ դեկտեմբերին՝ խորհրդարանական ընտրություններից հետո, Կրեմլյան «Եդինայա Ռոսիայի» հավաքած արդյունքների պատճառով սասանվեց պուտինյան իշխանության հիմքերը: Երբ օլիգարխները և կրեմլյան իշխանները որոշեցին, որ արդեն ժամանակն է Պուտինին գահընկեց անելու»,- հաղորդում է InoPressa-ն:
Շեպը համոզված է, որ Պուտինն այս ամենը չի մոռացել:
«Պուտինը վճռական որոշել է գործել բոլորի դեմ, ովքեր ձմեռային ցույցերի ժամանակ որոշել էին իրեն թոշակի ուղարկել»,- նշում է փորձագետը:











































