Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Կառլես Պույոլը բաց կթողնի Եվրոպայի 2012 թվականի առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Պույոլը ծնկի վնասվածք է ստացել և պետք է ենթարկվի վիրահատական միջամտության: Վիրահատությունը նշանակված է մայիսի 12-ին:
34-ամյա պաշտպանին վերականգման համար անհրաժեշտ կլինի 1.5 ամիս: Այսպիսով` Պույոլը ստիպված կլինի բաց թողնել «Եվրո-2012»-ը:
Նշենք, որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Լա Լիգայի 37-րդ տուրի շրջանակներում` Էսպանյոլի հետ կայացած խաղի ժամանակ:
Հիշեցնենք, որ «Եվրո-2012»-ի խմբային փուլում Իսպանիայի հավաքականը կպայքարի Իտալիայի, Իռլանդիայի և Խորվաթիայի ընտրանիների հետ:









































