Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնակցելու է մայիսի 9-10-ին Եգիպտոսում կայանալիք Չմիավորման շարժման անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Ադրբեջանը Չմիավորման շարժմանն անդամակցել է նախորդ տարի:









































