Ինչպես գրում է Life News-ը, «Lost» սերիալի աստղ 45-ամյա Մեթյու Ֆոքսին ձերբակալել են Օրեգենում, ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելիս:
Մի քանի ժամ բանտում դերասանին պահելուց հետո, նրան ազատ են արձակել առանց մեղադրանք առաջադրելու: Հունիսի 17-ին նա կկանգնի դատարանի առաջ:
Մեթյու Ֆոքսին մեծ ճանաչում է բերել սերիալում բժիշկ Ջեք Շեպարդի դերը:







































