Ռուս ռազմական փորձագետ, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյին թույլ չեն տվել մուտք գործել Էստոնիա:
Ինչպես պատմել է ինքը` Կորոտչենկոն, Տալինի օդանավակայանում նրանից առանց բացատրության վերցրել են ՌԴ քաղաքացու անձնագիրը, իսկ մեկ ու կես ժամ անց նրան հայտարարել են, որ վիզան չեղյալ է համարվել Էստոնիայի ոստիկանության պնդմամբ:
Տալինի օդանավակայանի սահմանային հերթափոխի ղեկավար, սպա Վելլո Ռապուրը ներողություն է խնդրել Կորոտչենկոյից, բայց ընդգծել է, որ ոչնչով լրագրողին օգնել չի կարող:
Մայիսի 5-ին ՌԴ-ում Էստոնիայի դեսպանատունը Կորոտչենկոյին շենգենյան վիզա է տրամադրել 4 օրով՝ սկսած մայիսի 6-ից: Լրագրողը մտադիրր էր լսարարնին պատմել ֆաշիստական Գերմանիայի ջախջախման գործում ԽՍՀՄ-ի ներդրման և նացիստական նշանները ու գաղափարները կիրառողների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին:
«Ես այցելել եմ բոլոր շենգենյան երկրները, բայց առաջին անգամ եմ հանդիպում մի իրավիճակի, երբ գաղտնի քաղաքական կուսակցությունը այսքան լկտի է գործում ՌԴ քաղաքացիների նկատմամբ»,- ասել է Կորոտչենկոն:









































