Սիրիայում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո հաշվարկվում են ձայները: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով իշխանությունների տվյալները, քվեարկությանը մեծ թվով ընտրողներ են մասնակցել, սակայն կոնկրետ տվյալներ չեն բերվում:
Վաշինգտոնը քննադատել է ընտրությունները, որոնք անցկացվում են իշխանությունների կողմից բազմաթիվ բռնության ակտերի և ընդդիմության դեմ շարունակվող ճնշումների ֆոնին: Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, թե քվեարկության անցկացումը ներկա պայմաններում «ծիծաղելի» է:
Սիրիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 7-ին: Ժողովրդական խորհրդի 250 տեղի համար պայքարում էր ավելի քան 7000 թեկնածու: Ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունները՝ դրանք անվանելով կեղծ:









































