Ինչպես գրում է MIGnews.com –ը, իսրայելցի սուպերմոդել Բար Ռաֆաելին գեղարվեստական «Նիզակակիրը» ֆիլմում կխաղա Մոսադի գործակալի դերը: Ֆիլմը հիմնված է 2010 թ Դուբայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի՝ Մահմուդ ալ-Մաբհայի ոչնչացման պատմության վրա: Նրան կասկածում էին 80-ականներին իսրայելցի զիվորների առևանգման և Գազայի հատված մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելու մեջ:
Գեղեցկուհին կխաղա Էյնավ Շվարցի զուգընկերուհու դերը, ումից պահանջվում է գայթակղել ալ-Մահբային: Նա զոհի հետ ծանոթանում է հյուրանոցի բարում:
Ներկայում նկարահանումներն իրականացվում են Էյլաթում: Բար Ռաֆաելին նախկինում ևս ցուցադրել է իր դերասանական շնորհը: Նա նկարահանվել է իսրայելական «Pick-up» սերիալում և «Session» թրիլլերում:
«Նիզակակիրը» ֆիլմի վրա աշխատում են ֆրանսիացի կինոմատոգրաֆիստները:
Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը իսրայելցի Էմանուել Նակաշն է:











































