News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ցինիզմ է որակել Ռուսաստանի նորընտիր նախագահի հղած շնորհավորական ուղերձը՝ կապված ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 67-ամյակի հետ:
Հիշեցնենք, որ Պուտինը տվյալ շնորհավորական ուղերձը հղել էր ԱՊՀ երկրների, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի առաջնորդներին և միակ բացառությունն արել էր Վրաստանի պարագայում՝ իր ուղերձը հղելով Վրաստանի քաղաքացիներին և ոչ թե նախագահին:
Այս կապակցությամբ Մանջագալաձեն նշել է. «Մի կողմից նա խոսում է Վրաստանի հետ բարեկամության, վրաց ժողովրդի հետ եղբայրության ու տածած սիրո մասին, իսկ մյուս կողմից պայթուցիկ նյութեր է ուղարկում Վրաստանի տարածք: Այդ շնորհավորանքը ցինիզմի հերթական դրսևորումն է: Այդօրինակ գործողություններն ի ցույց են դնում Ռուսաստանի գործող իշխանությունների բնական ու իրական դեմքը»:









































