Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորը մշակել և ստեղծել է «խելացի» արագընթաց մոտորանավակներ, որոնք կարող են իրենց մոտից հրթիռներ արձակել: Այս մասին այսօր հայտարարել է Սպահանում գտնվող Իսլամական հեղափոխության պահակազորի «Սահիբ Զաման» բազայի հրամանատար, բրիգադի գեներալ Գուլամ Ռեզա Սոլեյմանին:
Վերջինիս խոսքերով՝ «խելացի» արագընթաց մոտորանավակների հիմնական յուրահատկությունները նրանք են, որ այդ մոտորանավակներն ի վիճակի են իրենց էկրաններին տեղակայված պրոցեսորների և JPS արբանյակային որոնման միջոցով ճանաչել թիրախները, որոշել թիրախի արագությունն ու բարձրությունը, հասցնել հրթիռային հարված և հավաքել տեղեկատվություն:
Գեներալը հավելել է, որ «խելացի» արագընթաց մոտորանավակները մշակվել և ստեղծվել են օդային, ցամաքային և ծովային ոլորտներում երկրի պաշտպանական պատրաստության ու օպերատիվության բարձրացման համար:








































