Friday, 05 06 2026
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

ՀՀԿ հաղթանակը հաղթանակ է միայն ու բացառապես ժողովրդի նկատմամբ

Թիվ 6 ընտրատարածքում ՀԱԿի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Ավետ Պողոսյանի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել.

«Ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ թիվ 6 ընտրատարածքում մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունները անցան խայտառակ պայմաններում. համատարած բաժանված ընտրակաշառքը, վարչական ռեսուրսի օգտագործումը, ակնհայտ ճնշումները ընտրողների կամարտահայտման վրա, տեղամասերում արհեստական հերթերը և դրա հետևանքով ընտրախախտումների համար լայն դաշտի հնարավորության բացելը, անճշտությունների և անվավեր քվեաթերթիկների մեծ թիվը, այս ընտրությունների բնութագրիչն էին:

Թիվ 6 ընտրատարածքում արդյունքները որևէ առնչություն չունեն աջափնյակցիների իղձերի, պատկերացումների և ընտրության հետ:

Նման միջոցների արդյունքում ձևավորված իշխանությունը չի կարող ծառայել սեփական ժողովրդին. սա մեր ժողովրդի իշխանությունը չէ: Եթե իշխող ՀՀԿ-ն սա հաղթանակ է համարում, ապա սա իրենց հաղթանակն է միայն ու բացառապես ժողովրդի նկատմամբ:

Երախտապարտ ենք Հայ ազգային Կոնգրեսի Աջափնյակի տարածքային կառույցին, կառույցի բոլոր անդամներին, մեր բոլոր վստահված անձանց` գործին անվերապահ լծվելու համար, ինչպես նաև այն բոլոր քաղաքացիներին, ովքեր և նախընտրական շրջանում և ընտրությունների օրը տեղամասերում և տեղամասերից դուրս անմնացորդ պայքարեցին` քաղաքացիների քվեները պահելու համար:

Շնորհակալ ենք նաև այն բոլոր քաղաքացիներին, ովքեր չընկրկեցին իշխանությունների ճնշումների առաջ և կամ` ազատ քվեարկեցին ընդդիմության օգտին, կամ էլ` իշխանությունների իրենց պարտադրած կարուսելը խափանելու համար` արդեն իսկ իշխանության օգտին քվեարկած և իրենց տրված քվեաթերթիկները դարձրեցին անվավեր` այդպիսով իրենց բողոքն արտահայտելով ընտրությունների խայտառակ ընթացքի հանդեպ:

Մարդկային ազատությունների և մարդու արժանապատվության վրա հիմնվող հասարակական փոխհարաբերություները և դրա արդյունքում ձևավորված իշխանությունը այլընտրանք չունի: Հայաստանը պետք է և ունենալու է իրապես ժողովրդի կողմից ընտրված և մարդկանց հաշվետու իշխանություն: Մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացիները չունեն իրենց կողմից ընտրված և օրինակարգ իշխանություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում