«Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատին հայտնել է, որ Անդրեա Ստրամաչոնին կաշխատի որպես ակումբի գլխավոր մարզիչ նաև հաջորդ մրցաշրջանում:
36-ամյա Ստրամաչոնին գլխավորել է «Ինտեր»-ը ժամանակավոր հիմունքներով` Կլաուդիո Ռանյերիի հրաժարականից հետո: Կարծիք կար, որ երիտասարդ մասնագետը կմարզի «ներաձուրիներ»-ին մինչև ազգային առաջնության ավարտը, սակայն թիմի գրանցած վերջին դրական արդյունքները ստիպեցին Մորատիին չշտապել:
«Ստրամաչոնին ապացուցեց, որ պրոֆեսիոնալ է: Կարծում եմ` նա պետք է անցնի հիմնական աշխատանքի և հաջորդ մրցաշրջանում հանդես գա որպես «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ»,- Football Italia-ի փոխանցմամբ` ասել է Մորատին:







































