Հայոց բանակը պետք է լիներ հայ տղամարդկանց սրբատեղին և մատուռը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մանվել Եղիազարյանը` գնահատելով հայ բանակը և երիտասարդների մարտական ոգին: Նա նշեց, որ հայրենասեր մարդ է և գոհ չէ այսօրվա բանակից:
«Մենք պետք է հայերով հայ զինվորի կերպար և պատիվ կերտենք, որ կարողանանք այդ կերպարով ոգևորել երիտասարդներին. իմ պահանջը անսահմանափակ է: Ես ասում եմ` չկա, պետք է կերտենք այդ կերպարը»,- մեկնաբանեց Մանվել Եղիազարյանը` հավելելով, որ այդպիսի մարդիկ կան, սակայն նրանց չեն մեծարում, քանի որ նրանք այսօրվա իրականության մեջ լավ չեն զգում:
Անդրադառնալով Շուշիի ազատագրման տոնակատարություններին` «Արաբո» ջոկատի հրամանատարն ասաց, որ այն պետք է դառնա հայ ժողովրդի տոնը, ժողովուրդը պետք է զգա, որ սա իր տոնն է: Ըստ նրա` մենք իրավունք չունենք վաղը կանգնել դժբախտ փաստի առաջ, պետք է տոնն առանձնացնենք գոյություն ունեցող բոլոր երևույթներից. «Այդ ժամանակ մենք կլինենք իսկական հայեր և հարգանքի կարժանանանք»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































