Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ Իրանը Չինաստանին մատակարարած իր նավթի դիմաց սկսել է ստանալ չինական յուան: Որպես վճարամիջոցի՝ յուանին անցում կատարելը պայմանավորված է ԱՄՆ-ի սահմանած ֆինանսական պատժամիջոցներով:
Վերջին շրջանում Չինաստանը տարեկան Իրանից գնել է 30 միլիարդ դոլարի նավթ: Վճարման մի մասն իրականացվել էր փոխանակման միջոցով, իսկ այժմ Իրանը սկսել է չինական ընկերություններից ընդունել յուան:
Ավելի վաղ Հնդկաստանն էր սկսել ներկրվող իրանական նավթի դիմաց վճարել իր ազգային արժույթով՝ ռուփիով:









































