Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիևը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ խնդրելով դադարեցնել Լեռնային Ղարաբաղում կայանալիք առաջիկա ընտրությունները.
«ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ-ն պլանավորել է այս տարվա հուլիսին Լեռնային Ղարաբաղում անցկացնել նախագահական ընտրություններ: Ցանկանում եմ հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչված չէ ոչ մեկի կողմից և գտնվում է ՀՀ-ի ղեկավարման ու վերահսկման ներքո:
ՀՀ-ն այնտեղ շարունակում է իր ապակառուցողական գործունեությունը: Իմ կառավարությունը հուսով է, որ ՄԱԿ-ն ու նրա անդամ երկրները հանդես կգան այդ ապօրինի գործողության դեմ, որը խախտում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:











































