Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Դամասկոսում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցների ընտանիքները, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանում, Սիրիա կվերադառնան այդ երկրում իրավիճակի կայունացումից հետո:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը. «Սիրիայում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության հարցերը գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Ամեն օր դեսպանատունն իրազեկում է մեզ երկրում տիրող իրավիճակի մասին»:
Նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Դամասկոսում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցների ընտանիքներն Ադրբեջան են բերվել ապրիլին:











































