«Լիլ»-ի հարձակվող Էդեն Ազարը` պատասխանելով իր ապագայի մասին լրագրողների հարցերին նշել է, որ տարբերություն չի տեսնում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կամ «Մանչեսթեր Սիթի»-ի կազմ տեղափոխության մեջ:
Վերջերս Ազարը այցելել է մանչեսթերյան դերբին: Իսկ Ալեքս Ֆերգյուսոնն ու Ռոբերտո Մանչինին, յուրաքանչյուրն իր հերթին, մի քանի անգամ մեկնել են Ֆրանսիա` բելգիացի ֆուտբոլիստի խաղը դիտելու նպատակով:
«Ինձ հավասարաչափ դուր են գալիս մանչեսթերյան երկու թիմերը: Այդ թիմերը հիանալի ֆուտբոլ են ցուցադրում, ինչի պատճառով էլ չեմ կարողանում նախապատվություն տալ դրանցից մեկին: Հպարտ եմ, որ արժանացել եմ «կարմիր սատանաներ»-ի և «քաղաքայիններ»-ի ղեկավարների ուշադրությանը: Մնացածը ապագան ցույց կտա»,- ասել է Ազարը։






































