Իրանական İSNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախորդ տարի (Իրանում տարին սկսվում է մարտի 22-ից) Իրանում ամուսնությունների թիվն ավելացել է 2 տոկոսով, մինչդեռ ամուսնալուծությունների թիվը՝ 7 տոկոսով: Այս մասին հայտարարել է Իրանի պետական վիճակագրական կազմակերպության ղեկավար Ահմեդ Տուսիրկանին:
Վերջինիս խոսքերով՝ նախորդ տարի ամուսնությունների թիվը եղել է 139,963, իսկ ամուսնալուծությունների թիվը՝ 833,332: Ամուսնալուծությունները հիմնականում բնորոշ են եղել երիտասարդ ընտանիքներին: Ամուսնալուծված կանանց տարիքը կազմել է 20-24 տարեկան, իսկ տղամարդկանց տարիքը՝ 25-29 տարեկան:








































