«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) շնորհավորում է Հայրենական Մեծ Պատերազմի բոլոր վետերաններին Հաղթանակի Օրվա առթիվ և հայտարարում “Զանգ զինակցին” տոնական ակցիայի անցկացման մասին:
Ակցիայի շրջանակում մայիսի 9-ին Հաղթանակի Զբոսայգում Հայրենական Մեծ Պատերազմի վետերանները հնարավորություն կունենան անվճար զանգահարելու իրենց մարտական ընկերներին, հարազատներին և մտերիմներին` աշխարհի ցանկացած երկիր: Պաշտոնական միջոցառումներից հետո Հաղթանակի Զբոսայգում «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչները շնորհավորելու են վետերաններին և առաջարկելու զանգահարել իրենց զինակիցներին, նրանց ընտանիքների անդամներին և շնորհավորել տոնի առթիվ:
“Ուրախ եմ «ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորել Հայրենական Մեծ Պատերազմի բոլոր վետերաններին Հաղթանակի Օրվա առթիվ: «Զանգ զինակցին» տոնական ակցիայի անցկացումը մեր ընկերության համար դարձել է բարի ավանդույթ և շատ հաճելի է, որ այդ օրը յուրաքանչյուր վետերան կարող է հիշել հաղթանակները, կիսվել ուրախությամբ և շնորհավորել ընկերներին, նույնիսկ եթե նրանց բաժանում են հազարավոր կիլոմետրեր», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Զանգ զինակցին» տոնական ակցիան կանցկացվի 2012թ-ի մայիսի 9-ին Երևանի Հաղթանակի Զբոսայգում մինչև ժ. 15:00-ն:










































