«Ժառանգություն» կուսակցությունը դժգոհ է ընտրությունների արդյունքներից, քանի որ վստահ է՝ կուսակցությունն ավելի շատ ձայներ պետք է ստանար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
Հարցին՝ ի՞նչ է պատրաստվում անել «Ժառանգությունն» իր դժգոհությունն արտահայտելու համար, նա պատասխանեց, որ դեռևս չի հասցրել հանդիպել իր կուսակիցների հետ, սակայն հանդիպելուն պես քննարկումներ կկազմակերպեն և ընտրությունների վերաբերյալ որոշակի վերաբերմունք կարտահայտեն: «Բայց մենք այս ամենին շատ հանգիստ ենք նայում»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:










































