Մայիսի 4-ին Սուրբ Աթոռում համատեղության կարգով ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի պապ Բենեդիկտիոս XVI-ին։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Վատիկան այցելության շրջանակներում դեսպան Չիտեչանը հանդիպումներ է ունեցել նաև Արևելյան Եկեղեցիների պերֆեկտ, կարդինալ Լեոնարդո դի Սանդրիի, պետությունների հետ կապերի քարտուղար Դոմինիկ Մամբերտիի, ներքին գործերի նախարար Անջելո Բեչուի, ինչպես նաև Վատիկանի պետքարտուղար, արտաքին գործերի նախարար կարդինալ Տարչիզիո Բերտոնեի, (Tarcisio Bertone) հետ:
Հանդիպումների ընթացքում երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել, որ երկկողմ պատմական կապերը, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությունը, ինչպես նաև բարձր մակարդակի երկխոսությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միջև լավ նախադրյալներ և ամուր հիմք են հանդիսանում համագործակցության հետագա զարգացման համար:










































