Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Քրգործը չկարճված` Վանոն անցել է հակահարձակման

Լոռու մարզի Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը դատի է տվել համագյուղացիներ Գևորգ Մելքոնյանին, Ղարիբ Միտիչյանին, ովքեր «Ժամանակ» օրաթերթի անցյալ տարվա սեպտեմբերի 1-ի համարում մի քանի, ըստ գյուղապետի` «վիրավորական» և «զրպարտչական» արտահայտություններ էին արել իր հասցեին և լրատվամիջոցով արատավորել իր բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը:

Գյուղապետը կոնկրետ Գևորգ Մելքոնյանին մեղադրում է այն բանի համար, որ նա մեզ հայտնել է. «Ըստեղ ապօրինի հանք ա դրել բազալտի… Հանցավոր համաձայնության գալով նախկին տնօրենի հետ` ինչ-որ Հարությունյան Սամվելի, մեծ գումարներ ա վերցրել»: Գյուղապետը դա որակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, որով վնաս է հասցվել իր պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին: Գյուղապետ Վանո Եղիազարյանը նշում է, որ հողամասի վարձակալության գումարները Սամվել Հարությունյանից առձեռն չի ստացել, այլ` բանկային փոխանցումներով: Գյուղապետը նաև վիրավորվել է Գևորգ Մելքոնյանի հետևյալ արտահայտությունից. «Մենք ուզում ենք իմանալ` ընդեղ արածողը Սամվելն ա՞ լինելու, գյուղապե՞տը, թե՞ ավագանին»: Նույն հոդվածում Գևորգ Մելքոնյանը նրան անվանել է նաև անգրագետ: Այդ ամենի դիմաց գյուղապետը համագյուղացի Գևորգ Մելքոնյանից պահանջում է հրապարակային ներողություն, հերքում` «Ժամանակ» օրաթերթի միջոցով, և պատասխանողից բռնագանձել դատական ծախսերը` բռնագանձում տարածելով նրա գույքի վրա:
Ինչ վերաբերում է համագյուղացի Ղարիբ Միտիչյանից ստացած վիրավորանքին, ապա ըստ գյուղապետի հայցադիմումի` խոսքը վերաբերում է Ղարիբ Միտիչյանի որդու` Մեսրոպ Միտիչյանի կողմից Լեռնապատ համայնքին պատկանող հողամասի վրա կառուցած ինքնակամ շինությանը: Դրա առնչությամբ Ղարիբ Միտիչյանը «Ժամանակ»-ի նույն հոդվածում հայտնել է. «Այդ տան փաստաթղթերը գյուղապետը պահել ու չի տալիս»: Մինչդեռ, ըստ գյուղապետի, նման փաստաթղթեր գոյություն չունեն, և Միտիչյանի հայտարարությունը որակել է զրպարտություն: Այս և մի քանի այլ արտահայտությունների համար, հայցվորը պատասխանողից պահանջում է 3 միլիոն դրամ` իրեն զրպարտելու և վիրավորելու համար, ինչպես նաև հրապարակային ներողություն և հերքում` նույն թերթի միջոցով:
Գյուղապետի հայցերով պատասխանող ճանաչված Ղարիբ Միտիչյանը, Գևորգ Մելքոնյանը, ինչպես նաև Կամսար Թամարյանը գրությամբ դիմել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին` պաշտպանության ակնկալիքով: Դիմումում մասնավորապես նշել են. «Լեռնապատցիներն արդեն մեկ տարի է, որ իրենց դիմում-բողոքներով դիմել են հանրապետության բարձրաստիճան ղեկավարներին` ՀՀ նախագահին, վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին, Լոռու մարզպետին ու Լոռու մարզի դատախազին` Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի կատարած բազմաթիվ օրինախախտումների մասին: Մենք այժմ մեր մտահոգությունն ենք Ձեզ հայտնում այն պատճառով, որ չնայած արդեն մեկ տարի է, ինչ գյուղապետի դեմ հարուցվել է քրեական գործ, սակայն նա մինչև այժմ շարունակում է պաշտոնավարել` թույլ տալով նոր օրինախախտումներ: Ավելին, օգտվելով մարզպետի, մարզի դատախազի, մարզի քննչական բաժնի աշխատակիցների դիտավորյալ անգործությունից ու հովանավորությունից` գյուղապետը անցել է հակահարձակման և դատական գործեր է հարուցել իրենից բողոքողների դեմ` մեղադրելով մեզ զրպարտության մեջ: Ինչ զրպարտության մասին է խոսքը, եթե այդ «զրպարտությունների» հիման վրա դատախազությունում քրեական գործ է հարուցվել գյուղապետի դեմ: Հետաքրքիր է իմանալ, թե գյուղապետը դատախազությանը ինչո՞ւ նույնպես դատի չի տալիս»: Հիշեցնենք, որ Վանո Եղիազարյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով 11 միլիոն դրամ յուրացնելու մեջ, բայց նա շարունակում է պաշտոնավարել:
Ի դեպ, հետաքրքիր է, որ գյուղապետ Վանո Եղիազարյանը նաև Արթուր Սաքունցին է դատի տվել նույն հիմքերով, բայց արդեն «Վանաձորյան խճանկար» թերթին տված հարցազրույցում կոռուպցիոն հանցագործությունների շարքում նաև Լեռնապատի գյուղապետի կատարած անօրինությունները հիշատակելու համար: Իրավապաշտպանից ևս գյուղապետը դատարանով պահանջում է ներողություն և հերքում հրապարակել «Վանաձորյան խճանկարով» և 2 միլիոն դրամ բռնագանձել հօգուտ իրեն` զրպարտության համար:
Առաջիկայում «Ժամանակ»-ը կլուսաբանի նաև այս դատաքննությունները` հասկանալու համար` գյուղապետն իսկապե՞ս հովանավորվում է, թե՞ ոչ:

Էլմիրա Մարտիրոսյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում