Yahoo ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սքոթ Թոմսոնը ներողություն է խնդրել իր ինքնակենսագրականում տեղ գտած սխալի համար, բայց չի կարծում, որ դրա պատճառով ինքը պետք է հրաժարական տա:
Associated Press-ը տեղեկացնում է, որ Թոմսոնը ներողություն է խնդրել երկուշաբթի օրը, երբ սխալը անհանգստություն էր առաջացրել ընկերության աշխատակիցների շրջանում:
Թոմսոնի հայտարարության մեջ չի նշվել, թե ինչո՞ւ է կենսագրականում գրված եղել մասնագիության անվանում, որը նա երբեք չի ստացել համալսարանում:
Թոմսոնը հայտնում է, որ ընկերությունը քրտնաջան աշխատանք է տանում զարգանալու համար, բայց իր սխալը հակառակ ազդեցությունն է ունեցել, որի համար ինքը ներողություն է խնդրում բոլորից և հայտնում, որ դրա պատասխանատուն ինքն է: Նա ևս մեկ անգամ խոստացել է այնպիսի քայլերի դիմել, որոնք կնպաստեն ընկերության զարգացմանը:











































