Հետազոտողները Վաշինգտոնում տեղի ունեցող Weight of the Nation համաժողովի ժամանակ հայտարարել են, որ մինչև 2030 թվականն ամերիկացիների 42 տոկոսը կտառապի ճարպակալումից։
CBS-ը գրում է, որ հետազոտողները նաև հայտնում են, որ սա առողջական նոր խնդիրներ կառաջացնի:
Ներկայումս ամերիկացիների մեկ երրորդը ճարպակալման հետ կապված խնդիրներ ունի: Համաժողովը կազմակերպվել է ճարպակալման դեմ պայքարի ռազմավարություն մշակելու նպատակով:









































