Նոր հետազոտության համաձայն՝ առավել շատ ընկերներ ունեցող երեխաները ֆիզիկապես առավել ակտիվ են, քան քիչ ընկերներ ունեցողները:
Daily Mail-ը գրում է, որ Բրիսթոլի համալսարանի հետազոտողները պարզել են, որ երեխան յուրաքանչյուր մեկ ընկերոջ շնորհիվ հանգստյան օրերին 10 հավելյալ րոպե ծախսում է ակտիվ լինելու վրա:
Հետազոտողներն ասում են, որ սա հնարավորություն կտա բարելավել երեխաների ֆիզիկական առողջությունը: Սակայն բացահայտումը վերաբերում է միայն աղջիկներին, այլ ոչ թե՝ տղաներին, որը ենթադրում է, որ ընկերական կապն առավել ամուր է աղջիկների միջև, քան տղաների:
Բժիշկ Ռուսել Ջագոն ասում է, որ իրենք ցանկանում են խրախուսել երիտասարդներին ավելի ակտիվ լինել իրենց ընկերների հետ և աջակցել միմյանց:







































