Մի խումբ իռլանդացի քահանաներ Հռոմեական կաթոլիկ եկեղեցուն ռադիկալ բարեփոխումների կոչ են արել, որոնք, ըստ նրանց, անհրաժեշտ են սեքս-սկանդալների ալիքից հետո եկեղեցու վերականգնման համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Կաթոլիկ քահանաների ասոցիացիան երկրի մայրաքաղաք Դուբլինում հանդիպում է ունեցել: Հանդիպման ընթացքում խումբը հայտարարել է, որ եկեղեցին կարող է վերականգնել հասարակության վստահությունը, եթե գնա հիմնարար փոփոխությունների:
Ասոցացիան կարծում է, որ Վատիկանը պետք է չեղյալ հայտարարի քահանաների պարտադիր ամուրի լինելու պայմանը և թույլ տա ձեռնադրել նաև կանանց:









































