Օլիմպիական այգի կարգելվի ջրով լցված շշեր մտցնել, քանի որ մտավախություն կա, որ այդ կերպ հնարավոր կլինի այգի, այսպես կոչված, «հեղուկ պայթուցիկներ» մտցնել:
Daily Mail-ը գրում է, որ անվտանգության աշխատակիցները, ինչպես օդանավակայաններ, այնպես էլ Օլիմպիական այգի, կարգելեն 100 միլիլիտրից ավել հեղուկ մտցնել: Սա կհանգեցնի նրան, որ այցելուները ստիպված կլինեն հյութ և ջուր գնել այգու ներսում, և, ինչպես ակնկալվում է, դրանք կլինեն չափազանց թանկ:
Շատ ուտելիքը նույնպես արգելվում է, և ընտանիքները ստիպված կլինեն 40 ֆունտ սթեռլինգ վճարել ամբողջ ընտանիքի համար սնունդ գնելու համար:









































