Google ընկերությունն իր Google Plus սոցիալական ցանցի մեկնաբանություններն այժմ հասանելի է դարձնում նաև իր Google News-ում:
Daily Mail-ը գրում է, որ որոնման համակարգի այս նոր փորձն օգտատերերի կողմից տարբեր քննարկումների պատճառ է դարձել:
Չնայած ընկերությունն ասում է, որ այս կերպ հնարավոր է տեսնել, թե ինչպիսի արձագանք են ստանում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, բայց քննադատները կարծում են, որ ընկերությունը միայն փորձում է իր սոցիալական ցանցը պարտադրել օգտատերերին:









































