Ղազախստանի Մանգիստաուսկյան շրջանում ոստիկանության պետ Մեյհրան Ժամանբաևը առաջարկել է ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն, սեփական ցանկությամբ աշխատանքից հեռանալ: Այս մասին հայտնել է տեղական «Լադա» պարբերականը:
Շրջանային ոստիկանապետը նման առաջարկ է արել ոստիկանների կողմից ֆիզպատրաստվածության համապատասխան չափորոշիչները հանձնելուց հետո: Չափորոշիչների հանձնումը տեղի է ունեցել իրավապահների արտահերթ ատեստացիայի շրջանակներում:
Հիմնականում շրջանային ոստիկանության աշխատակիցները վատ ցուցանիշներ չեն տվել: Չնայած դրան, Ժամանբաևը հասկացրել է, որ իր ենթակաները չպետք է թուլացնեն զգոնությունը:
«Նրանք, ովքեր ավելորդ քաշ ունեն` ոստիկանությունում գործ չունեն անելու»,- հայտարարել է ոստիկանապետը:








































