Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է 2012 թվականին Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցող ձյուդոիստների ցուցակը: Հայաստանը ներկայացնող Հովհաննես Դավթյանը (60 կգ) և Արմեն Նազարյանը (66 կգ) զբաղեցրել են համապատասխանաբար 10-րդ և 16-րդ հորիզոնականները:
2012թ. մայիսի վերջին միջազգային Օլիմպիական կոմիտեն կհաստատի մասնակիցների վերջնական կազմը:
Նշենք, որ ՀՀ ձյուդոյի ընտրանին այս օրերին վերականգնողական հավաք է անցկացնում Ջերմուկում, որից հետո հավաքականը կուղևորվի Անթալիա, որտեղ կմասնակցի միջազգային ուսումնամարզական հավաքին:
Այսպիսով` Հայաստանը «Լոնդն-2012»-ում ներկայցնող մարզիկների թիվը դարձավ 21: