Իրավապահ մարմինները սկսել են ազատել այսօր` մայիսի 7-ին, ձերբակալված ընդդիմադիրներին, այդ թվում` առաջիններից մեկն ազատել են Բորիս Նեմցովին` առանց մեղադրանք առաջադրելու:
«Նրա հետ ազատել են 16-այմա մի պատանու, սակայն դեռևս 10 մարդ ձերբակալված է»,- Interfax գործակալությանը հայտնել են «Սոլիդարնոստ» շարժման մամլո քարտուղար Օլգա Շորինան:
Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության մամլո ծառայությունից Interfax-ին հաստատել են, որ քաղաքական գործչին ազատել են «պրոֆիլակտիկ զրույցից» հետո:
Գործակալության զրուցակիցը նկատել է, որ մյուս ձերբակալվածները ևս կազատվեն հասարակական կարգի խախտման վերաբերյալ «պրոֆիլակտիկ զրույցից» հետո:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայի կենտրոնում «չարտոնված ցույց անցկացնելու փորձի համար» ձերբակալվել էր 120 մարդ:











































