Մայիսի 7-ին հրապարակվել է ATP նոր վարկանիշային աղյուսակը, ըստ որի` առաջատարի դիրքը պահպանել է Նովակ Ջոկովիչը, երկրորդ հորիզոնականում է Ռաֆայել Նադալը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: Վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում փոփոխություններ չեն գրանցվել.
1. Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 12.020 միավոր,
2. Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 9615,
3. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 8520,
4. Էնդի Մարրեյ (Մեծ Բրիտանիա) – 7860,
5. Ժո Վիլֆրեդ Ցոնգա (Ֆրանսիա) – 4885,
6. Դավիդ Ֆերեր (Իսպանիա) – 4280,
7. Տոմաշ Բերդիխ (Չեխիա) – 3990,
8. Յանկո Տիպսարևիչ (Սերբիա) – 2820,
9. Մերդի Ֆիշ (ԱՄՆ) – 2750,
10. Ջոն Իսներ (ԱՄՆ) – 2725:







































