Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին հայտարարեց, որ չի պատրաստվում լքել իր ներկայիս թիմը, ինչպես նաև խոսեց արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի մասին:
«Մինչ այս ոչ մի մարզչի չէր հաջողվել նվաճել Եվրոպայի երեք ուժեղագույն առաջնությունների չեմպիոնի կոչումը: Դա իմ գլխավոր նպատակն էր: Ես գործող պայմանագիր ունեմ «Ռեալ»-ի հետ և չեմ պատրաստվում այն ժամանակից շուտ խզել: Ես և իմ ընտանիքի անդամները մեզ երջանիկ ենք զգում Մադրիդում:
Անկախ Իգուաինի տրանսֆերի դիմաց առաջարկվող գումարների չափից՝ մենք չենք պատրաստվում բաց թողնել նրան: Նա կշարունակի խաղալ «Ռեալ»-ում, քանի որ ոչ՛ ես, ոչ՛ թիմի ղեկավարությունը չենք ցանկանում հրաժարվել նման հարձակվողի ծառայություններից»,- հայտարարել է պորտուգալացին:






































