Մայիսի 4-ին Գնահատման և թեստավորման կենտրոնում տեղի է ունեցել ԳԹԿ-ի ներկայացուցիչների և ՀՀ Պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ձևավորված ընդունող հանձնաժողովների պատասխանատու քարտուղարների հանդիպումը:Հանդիպման ընթացքում քննարկվել է 2012թ. ԲՈՒՀ-ում դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը:
Տեղեկացնում են, որ դիմորդների փաստաթղթերի ընդունումը և մասնագիտությունների հայտագրումը իրականացվելու է սույն թվականի մայիսի 5-ից մինչև հունիսի 1 (ժամը 18:00)-ն ընկած ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ դիմրդը կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետությունների մեկ կամ մի քանի պետական և մասնավոր ԲՈՒՀ-երի’ մինչև երկու անվճար և ութ վճարովի մասնագիտությունները:
Քննարկվել է նաև ՀՀ Օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդների փաստաթղթերի ընդունման եղանակը, ինչպես նաև փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացին առընչվող այլ հարցեր:
Այցելելով ԳԹԿ-ի կայքը(www.atc.am) կարող են ծանոթանալ ՀՀ պետական և ոչ պետական բուհերի բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունների, ընդունելության քննությունների, անվճար և վճարովի տեղերի, վարձաչափերին:









































