Ինչպես տեղեկացնում է CBSNews-ը, հարավկորեական բանտերում շուտով կհայտնվեն ռոբոտ հսկիչներ: Ներկայումս իրականացվում են փորձարկումներ:
Robo-Guard-ը նախատեսված է կալանավայրի տարածքում պարեկելու համար: Այն բանտի անվտանգության աշխատակիցներին կտեղեկացնի բանտարկյալների փախուստի կամ ինքնասպանության հնարավոր փորձերի մասին: Ռոբոտը զինված է 3D տեսախցիկով և ունի հատուկ ծրագրային ապահովում, որը վերլուծում է բանտարկյալների վարքը:
Robo-Guard-ին հնարավոր է կառավարել համակարգչի միջոցով: Այսպիսով բանտի անվտանգության աշխատակիցներն այլևս ստիպված չեն լինի անձամբ ստուգել բանտախցերը:
Robo-Guard-ին կգործուղեն նաև գերբեռնված ուղղիչ հաստատություններ՝ կասեցնելու հնարավոր բախումները:






































