News Georgia-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան երկրաշարժ է գրանցվել Դեդոպլիսծղարոյի (Կախեթ) շրջանում: Այն տեղի է ունեցել Դեդոպլիսծղարո քաղաքից 22 կիլոմետր հեռավորության վրա և ունեցել է 5.8 մագնիտուդ ուժգնություն:
Թբիլիսիի բնակիչները զգացել են երկու ստորերկրյա ուժգին ցնցում: Դեռևս հայտնի չէ տուժածների գրանցման հարցը:











































