Ընտրությունների վերահսկման միացյալ շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ միացյալ շտաբը անհրաժեշտ է համարում շարունակել համատեղ ջանքերը ընտրական գործընթացի, բողոքարկման և վերահաշվարկների կազմակերպման ուղղությամբ:
Հայտարարության մեջ ասվում է.
«Քիչ առաջ ընտրությունների վերահսկման միջկուսակցական միասնական շտաբը հրապարակել է հերթական հայտարարությունը:
Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ ընտրությունների մասնակիցների պաշտոնապես հրապարակված խիստ անարժանահավատ թիվը միայն խորացնում է կասկածներն ընտրությունների օրինական ընթացքի վերաբերյալ:
«Միասնական շտաբն անհրաժեշտ է համարում շարունակել համատեղ ջանքերը ընտրական գործընթացի, բողոքարկման և վերահաշվարկների կազմակերպման ուղղությամբ»:









































