Հայաստանում այսօր կայացած ԱԺ ընտրություններին մասնակցել է ընդհանուր առմամբ 1 մլն 559 հազար 627 մարդ: Այս մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Ըստ նախնական տվյալների՝ Երևանում քվեարկությանը մասնակցել է 484 հազար 522 մարդ, կամ ընտրողների թվի 59.53 տոկոսը:
Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում ընտրել է 62 հազար 983 քաղաքացի, կամ 50.28 տոկոս:
Վանաձորում ԱԺ ընտրություններին իր պարտքն է կատարել 54 հազար 908 ընտրող կամ բնակչության 56.9 տոկոսը:
Լուսանկարը՝ PanArmenian.net-ի