ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` Հայաստանը Fair Play UEFA-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը` իր ակտիվում ունենալով 7964 միավոր: Նշենք, որ աղյուսակում թիմերի զբաղեցրած տեղերը կախված են ֆուտբոլային հանդիպումներում արդար խաղի կանոնների պահպանման աստիճանից:
Առաջին տեղում է Շվեդիայի ընտրանին, երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Դանիայի հավաքականը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Դանիան:
Նշենք, որ ցուցակում տեղ են գտել միայն այն երկրները, որոնց հավաքականները ընթացիկ մրցաշրջանում անցկացրել են առնվազն 32 հանդիպում:








































