Եգիպտոսի զինվորական իշխանությունները բանակցություններ են անցկացնում երկրի խորհրդարանի պատգամավորների և եգիպտական կառավարության միջև ծագած հակամարտությունը լուծելու համար, հաղորդում է РИА Новости-ն:
Ինչպես հաղորդում է Ан-Нил հեռուստաալիքը Զինված ուժերի գերագույն խորհդի ղեկավար Հուսեյն Տանտավին հանդիպել է Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ` խոսնակ Մուհամմեդ ալ-Կատատնի գլխավորությամբ, ով վերջերս Զինված ուժերի գերագույն խորհրդից պահանջել էր միջամտել ճգնաժամից դուրս գալու համար, որը առաջացել է օրենսդիր և գործադիր մարմինների միջև:
Խորհրդարանը ապրիլի 29-ից մինչև մայիսի 6-ն ընդհատել էր նիստերը` որպես բողոքի նշան այն հանգամանքի, որ խորհրդարանը հրաժարվում է հրաժարական տալ: Ավելի վաղ Ազգային ժողովը ճնշող մեծամասնությամբ կառավարության զեկույցի ընդունման դեմ էր քվեարկել՝ այն գնահատելով որպես թույլ և եգիպտական հասարակության պահանջներին չհամապատասխանող: Սակայն կառավարությունը մերժել էր և հայտարարել էր իր գործունեությունը շարունակելու մտադրության մասին, քանի որ համաձայն գործող օրենսդրության կառավարության հրաժարականի որոշումը չի մտնում խորհրդարանի իրավասությունների մեջ:
Նման իրավունք ներկա պահին ունի միայն Զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավար, մարշալ Տանտավին, ով բազմիցս հայտարարել է, որ ներկայիս կառավարությունը կկատարի իր պարտականությունները մինչև զինվորականների կողմից իշխանությունն ընտրված նախագահին փոխանցելը, այսինքն՝ 2012 թվականի հունիսը: Եգիպտոսում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա այս տարվա մայիսի 23-24-ը:










































