Սերբիայում այսօր տեղի ունեցող նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կաշառք տալու փորձի համար մի քանի մարդ է ձերբակալվել: Ինչպես հաղորդել է Б-92 հեռուստաալիքը, սերբական Նովի Սադ քաղաքի տեղամասերից մեկի մոտ անհայտ անձինք ընտրողներին մոտ 30 դոլլար են առաջարկել՝ §ճիշտ» լրացված քվեաթերթիկների համար:
Ընդհանուր առմամբ հանրապետություններում ընտրությունները տեղի են ունենում առանց լուրջ միջադեպերի: Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն Կոսովոյում նորմալ ռեժիմով գործում են բոլոր ընտրական տեղամասերը, որոնք աշխատում են ԵԱՀԿ-ի վերահսկողությամբ:
Ինչպես հաղորդել է Կոսովոյում ԵԱՀԿ առաքելության ղեկավար Վերներ Ալմխոֆեն «մի քանի տեղամասեր մի քիչ ուշ են բացվել տեխնիկական խնդիրների պատճառով, սակայն այդ խնդիրները վերացվել են»:
Սերբիայում պատգամավորական մանդատների համար պայքարում են 18 կուսակցական ցուցակների թեկնածուներ: Պետության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներ համարվում են նախկին նախագահ և Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Բորիս Թադիչը և Թոմիս Նիկոլիչը`Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավարը:











































