Իսպանական մամուլի տեղեկացմամբ` կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Լա Լիգայի ընթացիկ առաջնության 37-րդ տուրի շրջանակներում «Էսպանյոլ»-ի հետ անցկացրած տնային հանդիպումից հետո խաղադաշտից դիմել է երկրպագուներին:
«Կյանքն ինձ հիանալի նվեր է մատուցել, և այս տարիների ընթացքում ես հիացել եմ իմ ֆուտբոլիստների խաղով և աշխատանքով: Գնահատում եմ այն սերը, որ իմ հանդեպ տածում են այս ակումբում: Շնորհակալ եմ բոլորին: Մենք ամեն օր պայքարում էինք, որ բոլորն արժանի ֆուտբոլ տեսնեն «Բարսելոնա»-ի կատարմամբ: Ես իմ հաջորդներին թողնում եմ լավագույն ֆուտբոլիստներին: Միշտ ձեզ հետ կլինեմ»,- ասել է Գվարդիոլան:






































