Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին տեղի ունեցած միջադեպից տուժած երիտասարդները, որոնք տարբեր աստիճանի այրվածքներով դեռ գտնվում են հիվանդանոցներում, ԱԺ ընտրություններին մասնակցում են հենց բուժհաստատություններում:
Առողջապահության նախարարի մամլո քարտուղար Շուշան Հունանյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ նրանց, ինչպես և մյուս հիվանդների քվեարկությունը կազմակերպվել է շրջիկ քվեատուփերով: Քվեարկությունը շարունակվելու է մինչև ժամը 18:00-ը, որից հետո կամփոփվեն արդյունքները, և ԿԸՀ-ն կհրապարակի դրանք:
ԿԸՀ աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը մեզ հայտնեց, որ հիվանդանոցներում գտնվող քաղաքացիներն ընտրում են միայն համամասնական ընտրակարգով, իսկ մեծամասնական ընտրակարգով քվեարկելու իրավունք չունեն:










































