«Նորվիչ Սիթի»-ի դարպասին խփած 2-րդ գոլը Ռոբին վան Պերսիի` ընթացիկ մրցաշրջանում մրցակիցների դարպասի 30-րդ գրավումն էր: Այդպիսով հոլանդացին դարձավ «կանոնիրներ»-ի 2-րդ ֆուտբոլիստը, որը նման արդյունքի է հասել:
Ավելի վաղ` 2003/04 թթ. մրցաշրջանում, 30 գոլի հեղինակ էր դարձել ֆրանսիացի Թիերի Անրին:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ վան Պերսին դուբլի հեղինակ է դարձել, սակայն նույնիսկ դա չի նպաստել իր թիմի հաղթանակին` խաղն ավարտվել է ոչ-ոքի` 3:3:








































