Սիրիայում խորհրդարանական ընտրությունների նախօրեին սրվել են իշխանական ուժերի և ապստամբների հարաբերությունները:
Հայտնում են Դեր Զորում` Եփրատ գետի ափին, զինվորականների և գրոհայինների բախման, ինչպես նաև Դամասկոսում գիշերային մարտերի հետևանքով երեք զոհերի մասին:
Երկուշաբթի նշանակված ընտրություններին կարող է մասնակցել 14 մլն սիրիացի:
Մի քանի տասնամյակի ընթացքում առաջին անգամ է, որ իշխող Բաաս կուսակցությունը ընտրություններում հաղթելու երաշխիքներ չունի: Սակայն սիրիական ընդդիմության մի քանի ղեկավարներ արդեն ընտրությունները հայտարարել են ոչ լեգիտիմ և կոչ են արել բոյկոտել:





































