Աբխազիայում նախագահի դեմ մահափորձ իրականացնելու գործի շրջանակներում ձերբակալվել է 6 մարդ: Վերջին ձերբակալվածները Էդգար և Էդլար Չիտանավաներն են:
Էդլար Չիտանավան ձերբակալվել է 2012 թ. ապրիլի 28-ին օպերատիվ գործողությունների շնորհիվ:
Մայիսի 4-ին ձերբակալվել է Էդլարի հարազատ եղայրը` Էդգար Չիտանավան, ով հետախուզման մեջ էր փետրվարի 22-ին տեղի ունեցած մահափորձի պատճառով:
Ներկայումս նրանք վկայություն են տալիս հետաքննությանը:
Ապրիլի 17-ին ՆԳՆ նախկին ղեկավար Ալմասբեյ Կչաչը ինքնասպան է եղել սեփական բնակարանում, երբ ՆԳՆ-ն փորձում էր ձերբակալել նրան: Նախկին նախարարին կասկածում էին նախագահի դեմ մահափորձ կազմակերպելու համար:
Այսպիսով, նախագահի դեմ մահափորձ կատարելու մեադրանքով ձերբակալվել է 6 մարդ, ևս մեկը հետախուզվում է:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Գուդաուտի շրջանում Ալեքսանդր Անկվաբի դեմ իրականացվել է նրա գործունեության ընթացքում 6-րդ մահափորձը: Անձամբ նախագահը չի տուժել, մահացել են նրա անձնական պահնորդական խմբի երկու անդամները:









































