Վայոց ձորի մարզի Արենի գյուղի 39/08 ընտրատեղամասում ներկայիս դրությամբ 1455 ընտրողներից 305-ը ներկայացել է ընտրական տեղամաս:
Հանձնաժողովի նախագահ Հայկ Գևորգյանի խոսքերով՝ որևէ ընտրական խախտում չի գրանցվել, մարդկանց հոսքը բավականին շատ է:
Նշենք, որ ընտրական տեղամասը գյուղի մշակույթի տանն է, որտեղ արդեն մարդիկ ընտրելու հերթ են կանգնել: Մեր ներկայությամբ մի քանի քվեաթերթիկներ անվավեր համարվեցին, որովհետև սոսնձված չէին: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ դա տեխնիկական խնդիր է, և բոլոր նման թերթիկները անվավեր են ճանաչվում:









































