Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Շինջի Կագավան ճապոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է, որ արդեն համաձայնեցրել է «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխությունը:
Տրանսֆերի պաշտոնական հաստատումը մոտ օրերս կայանալ չի կարող, քանի որ մայիսի 12-ին «Բորուսիա»-ն հանդես է գալու Գերմանիայի Գավաթի խաղարկության եզրափակչում և, հավանաբար, չի ցանկանա խառնաշփոթ առաջացնել հանդերձարանում:
Այնուամենայնիվ, ընթացիկ մրցաշրջանը Բունդեսլիգայում վերջինն է ֆուտբոլիստի համար: «Բորուսիա»-ի մարզական գծով տնօրեն Միխայել Զորկը հայտնել է, որ 23-ամյա ճապոնացին հրաժարվել է նոր պայմանագրից և Անգլիայում իր կարիերան շարունակելու ցանկություն հայտնել:







































