Հայ ազգային կոնգրեսի անդամ Պետրոս Մակեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ ուշ գիշերվանից Արթիկ քաղաքում բաժանում են 10.000-20.000-ական դրամներ: Նրա խոսքերով՝ երկու օր առաջ բաժանել են 10.000 դրամ, այս գիշերվանից բաժանում են նույն մարդանց ևս 10.000 դրամ, այսինքն՝ ձայնը 20.000 դրամ:
Իսկ թե որ կուսակցությունն է ավելի շռայլ՝ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, թե ՕԵԿ-ը, Պետրոս Մակեյանը պատասխանել է, որ բոլորը հավասար պայքարի մեջ են ընտրակաշառքի հարցում:
Նա նշել է, որ 20.000 դրամի ընտրակաշառք բաժանում է միայն ՀՀԿ-ն:










































