ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի նամակին, որում պարզաբանում էր պահանջվում «քվեախցիկում ընտրողի կողմից իր քվեարկած քվեաթերթիկը լուսանկարելու օրինականության» վերաբերյալ: Այդ մասին «Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել ՀԱԿ տարածած հաղորդագրությունից:
ԿԸՀ-ի պատասխանում նշված է. «… Վերոնշյալ իրավանորմերի հաշվառմամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ ընտրողը չի կարող իր կողմից քվեարկած քվեաթերթիկը լուսանկարահանել (տեսանկարահանել), քանի որ այդ գործողություններով կարող է խախտվել ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ Ընտրական օրենսգրքով ամրագրված քվեարկության գաղտնիության սկզբունքը»:










































