Ինչպես տեղեկացրել էինք, ընտությունների մեկնարկից մեկ ժամ անց ընտրողները սկսել են ահազանգել, որ ընտրատեղամասում անձնագրի վրա դրվող կնիքը հեշտությամբ ջնջվում է մի փոքր տրորելու դեպքում:
Խնդրի մասին ահազանգել էին նաև Գյումրիից, հանրապետության տարբեր տեղամասերից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը խնդրի կապակցությամբ նշեց, որ խնդիրը տեխնիկական է եղել և արդեն կարգավորվել է: Նրա խոսքով՝ ընդամենը եղել է թանաքանյութը առանց թափահարելու օգտագործելու հետևանքով:











































